• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հյուրընկալեց ճանաչված հայազգի գրող Նարինե Աբգարյանին

07 մարտի, 2025
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հյուրընկալեց ճանաչված հայազգի գրող Նարինե Աբգարյանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 28-ին Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հյուրընկալեց ճանաչված հայազգի գրող Նարինե Աբգարյանին, ով փետրվարի 27-ից մարտի 2-ը անցկացվող Վիլնյուսի գրքի տոնավաճառի հատուկ հյուրն էր։
Դեսպան Արա Մարգարյանը ջերմորեն ողջունեց տիկին Աբգարյանին և հիացմունք արտահայտեց նրա ստեղծագործությունների հանդեպ, որոնք, թեև գրված են ռուսերեն, սակայն լիովին հայերի և հայկականության մասին են։ Նա ընդգծեց, որ գրականությունը կարևոր կամուրջ է ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդման համար։
Մարտի 1-ին Նարինե Աբգարյանը լիտվացի ընթերցողներին ներկայացրեց լիտվերեն թարգմանված իր երկու գրքերը՝ «Սիմոն» և «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են»։
Հանդիպման ընթացքում գրողը կիսվեց իր ստեղծագործական ճանապարհի հետաքրքիր պատմություններով, նշելով, որ գրականությունն ունի մեծ դեր մշակութային և ազգերի միջև բարեկամական հարաբերությունների հաստատման գործում։
 Դեսպանության հյուրերի թվում էին Լիտվայում ՀՀ պատվավոր հյուպատոսը, Նարինե Աբգարյանի արվեստը գնահատող հայ համայնքի անդամներ, ինչպես նաև հայազգի գրողի ստեղծագործությունները գնահատող լիտվացի ներկայացուցիչներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: